«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Հանրային էներգիան շարունակում է ցրվել մանր հարցերի վրա

Հանրային էներգիան շարունակում է ցրվել մանր հարցերի վրա
15.08.2025 | 15:06

Այսօր Հայաստանի հանրային օրակարգում տարօրինակ ու վտանգավոր դիսոնանս է տիրում: Հասարակական զգացողությունների, հույզերի և իրավունքների պաշտպանության թիրախները գտնվում են սուր անհամապատասխանության մեջ։

Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի փոքր, բայց խորապես անհանգստացած հատվածը անքուն գիշերներ է անց կացնում` մտահոգված պետության գոյաբանական խնդիրներով, որոնք կարող են որոշել մեր պատմական շարունակականությունը։

Իսկ հանրության մի ստվար զանգված իր պայքարի հիմնական թիրախը դարձրել է ՀՖՖ-ի՝ Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի անսպասելի ու անհասկանալի արագ սպառման խնդիրը։ Վերջիններիս մարտական տրամադրվածությունն անչափ զգալի է, երբ խոսքը գնում է իրենց «բաժին» իրավունքների պաշտպանության մասին, սակայն նույն եռանդը հազվադեպ է դրսևորվում այն ճակատներում, որտեղ վճռվում է պետության ապագան։

Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է։ Եվ երբ ազգային գոյության հիմնասյուները ճաքեր են տալիս, մեր հանրային էներգիան շարունակում է ցրվել մանր հարցերի վրա՝ աննկատ թողնելով պատմական կործանման ստվերը, որն օրեցօր խտանում է մեր գլխավերևում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 9835

Մեկնաբանություններ